Քենիայում սողանքի հետևանքով մահացել է 24 մարդ

Քենիայում առատ տեղումների և համատարած հեղեղումների պատճառով սողանքներ են առաջացել: Հողի ահռելի շերտի տակ են մնացել մի շարք գյուղեր՝ բնակիչներով ու տներով: Հաղորդվում է 24 զոհի մասին: Կան տուժածներ ու անհետ կորածներ: Աղետի գոտում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Փլուզված կառույցների տակից առայժմ դուրս է բերվել 12 մարդու մարմին, այդ թվում՝ 7 երեխայի: Օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն. առատ տեղումները դեռ կշարունակվեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.