Վրաստանի խորհրդարանի բակը` այս երեկո (տեսանյութ)

Մի քանի վրան Վրաստանի խորհրդարանի մոտ։ Շատ դժվար է հասկանալ` ներսում կան մարդիկ, թե ոչ։ Մի վրանում վերջապես նկատում ենք շարժ։

Դուրս են գալիս երեք հոգի, բարեւում, բայց հրաժարվում են հարցազրույց տալ։ Միայն ասում են` պայքարը շարունակվում է, եւ հաջորդ շաբաթ մեծ ակցիա է սպասվում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանը չընդունեց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը։ Մինչդեռ Վրաստանի՝ արդեն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այն ժամանակ քաղաքացիներին խոստացել էր 2020-ին անցում կատարել համամասնական ընտրակարգին:

Սա առիթ դարձավ բողոքի լայնածավալ ակցիաների, որոնք շարունակվում են մի շաբաթ։ Ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները մտադիր են նոյեմբերի 25-ին  կրկին մեծ ակցիա իրականացնել Թբիլիսիում։ Այս կերպ նրանք փորձելու են տապալել խորհրդարանի՝ նոյեմբերի 26-ին նշանակված նիստը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.