Նախարար Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերը դադարեցվում են

Նոյեմբերի 6-ից ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով մեկնարկած շուրջօրյա ցույցերը դադարեցվում են։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նրանք այս պահին Եվրոպայում գտնվող նախարարին առաջարկեցին Հայաստան վերադառնալուն պես հրապարակային հանդիպում-քննարկում կազմակերպել նախարարության դիմաց բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

«Մենք պատրաստ ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ։ Հրաժարականի պահանջն ուժի մեջ է մինչև այլ հայտարարություն չլինի», - ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:

Դաշնակցության երիտթևը, մի քանի օր է, բողոքի ակցիաներ էր սկսել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Նրանց միացել էին նաև Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները: Նրանք դժգոհում են Արայիկ Հարությունյանի վերջին օրենսդրական առաջարկից, որ բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դառնան կամավոր, ոչ թե պարտադիր:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.