ԱՄՆ-ն սպառնում է Եգիպտոսին

Ռուսաստանից Սու-35 գերժամանակակից կործանիչներ գնելու Եգիպտոսի ցանկությունը նյարդայնացնում է Միացյալ Նահանգներին: Սպիտակ տունը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Կահիրեի նկատմամբ: Զենքի առևտրի շուկայում փոփոխությունները արտացոլում են ուժերի նոր դասավորությունը Մերձավոր Արևելքում:

Միացյալ Նահանգները շատ դժկամությամբ է վաճառում իր վերջին սերնդի ինքնաթիռները, ամերիկյան F-35 կործանիչները հանձնում են ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերներին և Իսրայելին: «Հաշվի առնելով իրավիճակը Պարսից ծոցում՝ Միացյալ Նահանգները պայմանավորվել է ինքնաթիռներ տրամադրել նաև Սաուդյան Արաբիային: Միևնույն ժամանակ Վաշինգտոնը չի ցանկանում, որ գործընկերները գնեն ռուսական ռազմական համակարգեր»,- ասում է Մայնց համալսարանի արաբագիտության կենտրոնի ղեկավար Գյունտեր Մայերը:

Առայժմ Վաշինգտոնին չի հաջողվում պատժամիջոցներով վախեցնել Անկարային՝ ստիպելով հրաժարվել ռուսական C-400 համակարգերից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.