Տուսկը Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար է ընտրվել

Եվրախորհրդի նախագահի պաշտոնից հեռացող Դոնալդ Տուսկն ընտրվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարի պաշտոնում: Այս մասին նոյեմբերի 20-ին հայտնել է ԵԺԿ մամուլի ծառայությունը, գրում է DW-ն:

Քվեարկությունը կայացել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում՝ կուսակցության 24-րդ համագումարի ընթացքում:

Տուսկի օգտին քվեարկել է 491 պատվիրակ, ինչը կազմում է ընդհանուր ձայների 93 տոկոսը, դեմ է քվեարկել 37 պատվիրակ:

Քաղաքական գործիչը ԵԺԿ նախագահի պաշտոնը կստանձնի 2019 թվականի դեկտեմբերի 1-ից՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժոզեֆ Դոյլին:

Կուսակցության նորընտիր առաջնորդը նոր պաշտոնում մտադիր է ակտիվորեն պայքարել պոպուլիզմի դեմ:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.