Եկեք չքաղաքականացնենք. այս փուլում ֆուտբոլի հետ որևէ առնչություն չեմ ունենալու, ես այլ առաքելություն ունեմ

Ես չեմ ասում, որ որևէ հարցում թերացել եմ, մենք շատ մեծ աշխատանք ենք արել: Այս  մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը, ով ավելի վաղ ներկայացրել էր  պաշտոնից իր հրաժարականը:

 

Արթուր Վանեցյանը նշեց, որ ընտրվելու է նոր գործկոմ և նոր նախագահ: «Երբ ես ՀՖՖ-ի նախագահ ընտրվեցի, այդ ժամանակ նշեցի, որ երկար ժամանակով չեմ եկել այդ պաշտոնում, քանի որ զբաղված եմ այլ աշխատանքով, ես ունեմ այլ առաքելություն»,- ասաց նա:

«Եկեք չքաղաքականացնենք: Մենք այստեղ բացառապես ֆուտբոլային հարցեր ենք քննարկել: Ես եմ իմ նախաձեռնությամբ հրաժարական ներկայացրել: Ինչո՞ւ: Այն վիճակը, որը սկսվեց Իտալիայի հետ խաղից հետո, աննախադեպ պարտությունից հետո, որևէ մեկը պետք է այդ պատասխանատվությունն իր վրա վերցներ»,- ասաց նա:

Վանեցյանի խոսքով՝ նա հայտարարությամբ էր հանդես եկել, որը իր գործընկերների կողմից հավանություն ստացավ: Նրա խոսքով՝ մեկ տարին լրացել է և իր գնահատմամբ իր առաքելությունն ավարտվել է:

«Ես առաջիկա ժողովում գործկոմի անդամ չեմ առաջադրվելու, առավելևս՝ ՀՖՖ նախագահ: Այս փուլում ֆոտբոլի հետ որևէ առնչություն չեմ ունենալու: Հայկական ֆուտբոլը հնարավորինս մաքրված է և ճիշտ ուղու վրա»,- ամփոփեց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.