Քննիչը միջնորդել է երկարացնել Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորման ժամկետը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ուղիղ եթերում «վնգստացող դատավորների» մասին հարցեր ուղղած երիտասարդներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործով նախաքննության փուլը մոտենում է ավարտին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Արամ Վարդևանյանից։

Վերջինս նաև հայտնեց, որ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել՝ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի գիշերը երկու երիտասարդ ՝Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը, դատավոր Աննա Դանիբեկյանին զուգահեռ քայլելով նկարել և հարցրել են, թե արդյոք նա համարում է իրեն «դռների տակ վնգստացող դատավոր», ինչպես դատական իշխանության մասին խոսելիս արտահայտվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով նշված երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 29-ին բավարարել է նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունները, որոնց դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները մերժվել են։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.