Իսրայելի բանակը հայտարարել է, որ Սիրիայում գրոհել է տասնյակ օբյեկտների վրա

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Սիրիայում գրոհել է տասնյակ թիրախների վրա, հայտնում է Haaretz պարբերականը:

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ զինվորականները նշագրել են Սիրիայի կողմից 4 հրթիռի արձակում, որոնք բոլորը որսվել են: Չորեքշաբթի լույս գիշերը Դամասկոսում տեղի են ունեցել պայթյուններ, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ ՀՕՊ-ն հետ է մղել մայրաքաղաքի եւ նրա արվարձանների վրա հարձակումը:

«Չորեքշաբթի Իսրայելի բանակը հայտարարել է, որ գրոհել է մեծ թվով թիրախների վրա, որոնք Սիրիայում պատկանում են իրանական «Ղուդս» ուժերին եւ Բաշար Ասադի բանակին»,- հայտնում է պարբերականը:

«Հարձակումն իրականացվել է ի պատասխան Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ իրանական ուժերի արձակած հրթիռների, որոնց նպատակն էր իսրայելական տարածքի վրա հարվածը»,- նշված է բանակի հայտարարության մեջ:

Զինվորականների հայտարարության մեջ նշված է, որ հարվածները հասցվել են մոտ 20 թիրախի, որոնց կեսից ավելին պատկանել է իրանական ուժերին: Թիրախներից մեկն էր Դամասկոսում օդանավակայանի մոտ տեղակայված շենքը, որտեղ, ինչպես պնդվում է, գտնվում է «Ղուդսի» կենտրոնակայանը: Հայտարարվում է, որ իսրայելական ուժերը այն դիտավորյալ չեն ավերել ամբողջությամբ:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.