Երևանի Ազատության պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ թիվ 6 հասցեի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդ՝ Բաբկեն Մ., ծնված 1994 թ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.