Չգիտեմ՝ Վատիկանի որ պադվալներում են պախկված, բայց բռնելու ենք տանենք դատարան․ Նիկոլ Փաշինյան

Պաշտոնական այցով  Իտալիայում գտնվող  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Եկեղեցում տեղի ունեցող հանդիպմանը վարչապետը ներկայացրել է իր կառավարության վարած քաղաքականությունը: «Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն էր, դրանում  իմ մեղքը ո՞րն է-, ասաց  վարչապետը ի պատասխան  ներկա գտնվող մի տիկնոջ դիտարկման, թե Հայաստանում տիրող ատելության մթնոլորտը խիստ մտահոգում է իրեն, ապա շարունակեց,- մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն: Ընդհակառակը մեր հեղափոխությունը եղել է սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն:

Ասում են, որ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն: Իսկ ո՞ր էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազվարությունը, Մեղրին տա՞լ էր ռազմավարությունը, թե՞ էն  էր , որ ինչպես  իրենք էին բանակցում Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնեին խաղաղության դիմաց: Ո՞րն էր ռազմավարությունը Սերժ Սարգսյանի, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Եվ հիմա նրանք մեզ մեղադրում են, թե մենք հող ենք վերադարձնում: Իսկ  եթե պետական ինստիտուտ ասելով նկատի ունեք կոռուպցիան, այո՛, էդ ինստիտուտը քանդված և ջախջախված է: Եթե  դուք ատելություն ասելով նկատի ունեք մեր այն պնդումը, թե գողացված  մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է , այո՛, վերադարձվելու է:

Իմիջիայլոց, Իտալիայում այսօր թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ: Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ վատիկանների որ պադվալներում են պախկված, բայց վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին»:

 


factor.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.