«Գ.Ծառուկյան» հիմնադրամը 4-րդ տարին անընդմեջ փոխանցում է լիբանանահայ ուսանողների վարձավճարները

Կարևոր համարելով Հայաստան- Սփյուռք կապի ամրապնդումն ու առաջնահերթ համարելով սփյուռքում հայապահպանության խնդիրը՝ չորրորդ տարին անընդմեջ Գագիկ Ծառուկյանը հոգում է Հայաստանում սովորող լիբանանահայ ուսանողների ուսման ծախսերը: Դեռ 2015թ-ին Լիբանան կատարած այցի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ պատրաստ է ամեն տարի փոխանցել հայրենիքում սովորող լիբանանահայ 20 ուսանողի վարձավճարն ամբողջությամբ: Հավատարիմ մնալով խոստմանը՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, ԲՀԿ նախագահը հանդիպել է Հայաստանի բուհերում սովորող լիբանանահայ ուսանողների հետ և հայտնել, որ հիմնադրամը այս տարի ևս կփոխանցի նրանց ուսման վարձավճարները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.