Ֆրանսիացի վիրաբույժը մեղադրվում է 250 հոգու նկատմամբ սեռական բռնության համար

Ֆրանսիացի վիրաբույժ Ժոել Լե Սկուարնեկը մեղադրվում է ավելի քան 250 մարդու դեմ սեռական բռնության համար: Այս մասին  տեղեկացնում է Le Parisien պարբերականը:

Ի սկզբանե՝ նրա զոհերը համարվում էին ընդամենը չորս անչափահաս աղջնակներ, սակայն տուժածների թիվն անդադար աճում է: Հայտնի է դարձել, որ ոստիկանությունը հաստատել է ֆրանսիացի վիրաբույժի 250 զոհերի փաստը, որոնցից 184-ն արդեն պատրաստ է դիմում ներկայացնել:

Սեռական բռնության ավելի քան 150 դեպքերը տեղի են ունեցել 1991-ի և 2014-ի միջակայքում, երբ վիրաբույժն աշխատել է Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում: Հաղորդվում է, որ նա բռնություն է իրագործել իր հիվանդների ու հարևանների նկատմամբ:

Տղամարդուն ձերբակալել են 2017-ին,  այն բանից հետո, երբ վեց տարեկան աղջիկը նրան մեղադրել է սեռական բռնության համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.