Թրամփը եւ Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանը եւ Սիրիան

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանը, Սիրիան, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը դեկտեմբերի սկզբին տեղի Է ունենալու Լոնդոնում:

Այդ մասին նոյեմբերի 17-ին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:


«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը խոսել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ղեկավարները քննարկել են հետագա քայլերն Իրանի եւ Սիրիայի նկատմամբ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարների առաջիկա հանդիպումը Լոնդոնում»,- ասված Է հաղորդագրության մեջ:


Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը կկայանա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.