Արցախի ոստիկանությունում իրականացվել է ՔՊ կառավարման մարմինների եւ ուժերի ստուգում

ԱՀ ոստիկանությունում այսօր իրականացվել է ԱՀ քաղաքացիական պաշտպանության(ՔՊ) կառավարման մարմինների եւ ՔՊ ուժերի պատրաստականության աշխատակարգի բերման ստուգումներ, որին մասնակցում էին ԱՀ ոստիկանության հանրապետական հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար կազմը:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից՝ քաղաքացիական պաշտպանության ստուգումներն անց են կացվել ԱՀ ՔՊ պետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ` ընգրկելով ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար կազմը` ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Ղեկավար կազմի հավաքից, ՔՊ կառավարման կետերի բացազատումից հետո հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ ոստիկանության հանրապետական հասարակական կարգի պահպանության ծառայության պետ, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.