Ալիկ Պետրոսյանը քիչ առաջ կալանավորվել է. ArmDaily.am

ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալիկ Պետրոսյանը քիչ առաջ կալանավորվել է։ Հիշեցնենք, որ երեկ  տեղեկատվություն էր տարածվել, որ նա ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։

 

Սակայն փաստաբանի՝ ձերբակալության որոշման դեմ բողոք ներկայացրնելուց հետո գործարարն ազատ է արձակվել։ Այս դեպքի առթիվ՝ Հատուկ քննչական ծառայությունում հրաժարվել էին որևէ մեկնաբանություն տալ: 

Սակայն քիչ առաջ նրան կալանավորել են:

ArmDaily.am-ը այսօր փորձել էր կապ հաստատել Պետրոսյանի հետ, սակայն նա անհասանելի է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.