Այս բյուջեն շատ հրատապ՝ չորս օրվա ընթացքում պետք է հետ վերադարձվի. Մանե Թանդիլյան

Իմ գնահատմամբ բազմաթիվ կարևոր դրույթներ որևէ արտացոլանք չեն գտել բյուջեի նախագծում։ Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ֆինասնավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։

«Խոսքը մասնավորապես վերաբերում է վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշռի ավելացմանը և ոչ մի տող այնտեղ չեք գտնի։ Այն դեպքում, երբ մենք ուզում ենք արևային և քամու էներգիան օգտագործել որպես նաև վերափոխում մեր էներգետիկ համակարգի կառուցման և ապահովության, բայց այս ուղղությամբ այնտեղ որևէ տող չեք գտնի»,-նշեց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ միջնաժամկետ ծախսային ծրագրերում կառավարությունը նախատեսել է տեսակարար կշիռը բարձրացնել մինչև 2.7 տոկոս, բայց եթե բյուջեում որևէ տեղ նախատեսված չէ, ապա պատգամավորի կարծիքով դա սոսկ հայտարարություն է։

«Հուսադրող չեն նաև տուրիզմի զարգացման ծրագրերը։ Իշխանական պատգամավորները երեկ արդարացի հարցեր բարձրացրեցին, թե ինչպես ենք զարգացնելու տուրիզմը, եթե չկան համապատասխան ծրագրեր, այնինչ կառավարության ծրագրում խոսում ենք էկոտուրիզմի, էթնոտուրիզմի, գաստրոտուրիզմի մասին, սակայն որևէ տող ու ծրագիր այդ մասով գոյություն չունի»,-հավելեց ԱԺ պատգամավորը։

Մանե Թանդիլյանը, դիմելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասաց, որ բյուջեն շատ հրատապ՝ չորս օրվա ընթացքում պետք է հետ վերադարձնեն և բյուջետային համակարգի մասին օրենքի բոլոր խախտումները շտկեն։ Այնուհետև դիմելով ԱԺ պատգամավորներին ասաց. «Այն ԱԺ պատգամավորները, որոնք ընտրել են Ֆինանսների նախարարին, պետք է հորդորեն և պահանջեն, որ օրենք այս դահլիճում չխախտվի»,-հավելեց պատգամավորը։

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.