Փայլան. «Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտված Թուրքիայի մեջլիսի հայ   պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հայերի վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությանը. գրում է ermenihaber-ը:

Էրդողանն ԱՄՆ-ում Հայաստանին անվանել էր «երեկվա պետություն», իսկ հայերին՝ «գաղթականներ»։

Դիմելով Էրդողանին՝ հայ պատգամավորն ասել է.
«Հայ ժողովուրդը, այլ ժողովուրդների հետ միասին,  այս հողերում նստակյաց կյանք է վարել հազարավոր տարիներ:

Նա քաղաքակրթություն է ստեղծել բոլոր այն քաղաքներում, որտեղ ապրել է:

Ասում է՝ (Էրդողանը),    «Հայերին տեղահանել են այն ժամանակ, երբ թափառում էին, որպես քոչվոր»։

Ամոթ։  

Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում»։
Հիշեցնենք, որ Էրդողանը ԱՄՆ-ում նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ի Կրոնական գործերի կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, ասել էր.

«Հայաստանը դեռ երեկվա պետություն է, դրանից առաջ էլ նրանք (հայերը) փախստականի պես դեգերում էին տարբեր վայրերում: Թուրքիայում ևս նույն կերպ որպես փախստական էին ապրում, և հարկադիր տեղահանություն եղավ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.