«Ժողովուրդ». Հերթական հայցը` վարչապետի աշխատակազմի դեմ

«Վարչապետի աշխատակազմի դեմ դատական հայցերը չեն դադարում: Նոյեմբերի 7-ին դատարան է դիմել Գրետա Մելքոնյանը` պահանջելով, որ դատարանը պարտադրի վարչապետի աշխատակազմին վերականգնել իրեն նախկին աշխատանքում և ՀՀ վարչապետի աշխատակազմից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար` հայցվորի միջին աշխատավարձի չափով:

Հոկտեմբերի 11-ին էլ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ վարչական դատարան է դիմել Ռոզա Սահակյանը և հայց ներկայացրել աշխատակազմի դեմ: Մասնավորապես, Սահակյանը իր հայցով պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի աշխատակազմին 2019 թվականի օգոստոսի 5-ի իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչել, որպես անվավերության հետևանք իրեն զբաղեցրած պաշտոնում վերականգնել և, դեռ ավելին, հայցվորի օգտին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել: Նկատենք, որ սա միակ հայցը չէ` ընդդեմ վարչապետի աշխատակազմի:

Ավելին՝ աշխատակազմի որոշումներից դժգոհ անձանց դատական հայցերի տեղատարափ է սկսվել: Հոկտեմբերի 8-ին դատարան են դիմել Արփինե Բաղդասարյանը, Լուսինե Բասենցյանը, Կարինե Բաբաջանյան, Մարգարիտա Պետրոսյանը, Սիլվա Ղազարյանը և դարձյալ պահանջում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2019 թվականիօգոստոսի 5-ի հրամաններն անվավեր ճանաչվեն և, որպես անվավերության հետևանք, զբաղեցրած պաշտոնին վերականգնեն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձն էլ բռնագանձեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.