Վստահ եմ՝ հենց հիմա Գագիկ Ծառուկյանը Գևորգ Պետրոսյանի հետ խոսակցություն է ունենում. «Իմ քայլը» պատգամավոր

«Այն ինչ տեղի ունեցավ այս դահլիճում, ես կորակեմ արջի ծառայություն ԲՀԿ-ին և անձամբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին»,-այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին։

Նա նշեց, որ ԲՀԿ-ի շարքերում հարգարժան գործընկերներ կան, որոնց հետ ընդհանուր օրակարգ կա և արդյունավետ աշխատանք է տեղի ունենում։

«Գոյություն չունեցող իրավիճակում գոյություն չունեցող ելքերը վերագրելով քաղաքական մեծամասնությանը, կարող է ստեղծվել ֆոն, որ իր հետ բերի շատ վատ, շատ ապակառուցողական հետեւանքներ: Սրա դեմը պետք է կանխարգելեք դուք, մեր հարգարժան գործընկերներ, որովհետեւ սա պատիվ չի բերում առաջին հերթին այն քվեին, որ մենք երկուստեք ստացել ենք ԱԺ-ում հայտնվելու համար»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, Պետրոսյանն արդեն ամիսներ շարունակ մի քաղաքական գծի մեջ է, որը ԲՀԿ-ի հետ ընդհանրապես կապ չունի. «Նա անընդհատ խոսում է համասեռամոլներից, նույնասեռականությունից, անհասկանալի ինչ-որ կերպարներից եւ փորձում է իրեն վերագրել այդ երեւույթների դեմ պայքարող միակ մարդը այս խորհրդարանում՝ լինելով իրավաբան, մոռանալով սեփական գործունեության կարեւորությունը, սեփական մանդատի արժեքն այս դահլիճում»:

«Իմ քայլը» պատգամավորը վստահ է, որ հենց հիմա Գագիկ Ծառուկյանը Գևորգ Պետրոսյանի հետ խոսակցություն է ունենում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.