Երկաթուղային վթար՝ Բանգլադեշում. կան զոհեր ու վիրավորներ

Բանգլադեշում խոշոր երկաթուղային վթար է տեղի ունեցել: Իրար են բախվել երկու ուղևորատար գնացք, որի հետևանքով, նախնական տվյալով, մահացել է 16 մարդ, 6 տասնյակից ավելի ուղևորներ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Դեպքի վայրում իրականացվում են փրկարարական աշխատանքներ: Տուժածները հոսպիտալացվել են:

Երկրի իշխանությունը մտավախություն է հայտնել, որ զոհերի թիվը կավելանա: Բանգլադեշի վարչապետն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին:

Ողբերգական դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել՝ պարզելու դեպքի հանգամանքները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.