Չինաստանում երիտասարդը քայքայիչ լուծույթ է լցրել մանկապարտեզի երեխաների վրա

Չինաստանում երիտասարդ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ, նատրիումի հիդրօքսիդ լցրել երեխաների վրա, որի հետևանքով տուժել են ավելի քան 50 երեխա և երեք դաստիարակ: Վիրավորներից երկուսը ստացել են լուրջ վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքից մեկ ժամ անց ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա Կուն ազգանունով երիտասարդին: Ոստիկանության տեղեկացմամբ, հանցագործի շարժառիթը  «հասարակության հանդեպ վրեժխնդրությունն է եղել»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.