Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի միջև որևէ ստվերային պայմանավորվածություն չի եղել․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

  «Սերժ Սարգսյանի խոսքը չի լինելու մեմուարների մասին, պատմություն չի լինի անցյալի մասին։ Լինելու է ներկայի ախտորոշման ու ապագայի տեսլականի մասին։ Եվ ես վստահ եմ, որ նախագահը ապագայի հորիզոն է բացելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «մոտեցել է ժողովրդի հետ բաց և թափանցիկ խոսելու ժամանակը»։

Արմեն Աշոտյանը, սակայն, չցանկացավ ասել, թե ի վերջո երբ է խոսելու Սերժ Սարգսյանը։ Խոսելով անցած տարի ապրիլին տեղի ունեցած հեղափոխության մասին, ՀՀԿ փոխնախագահը խոստովանեց, որ իրենք գերագնահատել էին համակարգի կառավարելիությունը և միասնականությունը։ Նաև թերագնահատել էին Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա տարբեր ներգործությունների ազդեցությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.