Ն․ Փաշինյանը ժամանել է Փարիզ․ նախատեսվում է նրա հանդիպումը Մակրոնի հետ

Քիչ առաջ Փարիզ ժամանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Նրա օդանավը վայրէջք կատարեց Փարիզի «Օռլի» միջազգային օդանավակայանում:

Վարչապետին ու նրա տիկնոջը օդանավի մոտ դիմավորեց Ֆրանսիայում ՀՀ արգակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Օդանավակայանից վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ելիսեյան պալատ, որտեղ նրանց կդիմավորի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այստեղ, ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների, նախագահ Էմանուել Մակրոնի անունից  կտրվի պաշտոնական ընթրիք: Ընթրիքից հետո նախատեսվում է Փաշինյանի և Մակրոնի առանձնազրույցը, որի վերջնական հաստատումը դեռ ճշտվում է:

Նշենք, որ վարչապետ Փաշինյանը Փարիզ է ժամանել վորոնշյալ կոնֆերանսին մասնակցելու, հընթացս կունենա նաև այլ հանդիպումներ, այդ թվքւմ՝ հանդիպում է նախատեսվուն նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Hraparak.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.