ՀՀ նախագահը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիր է ստորագրել Մարիաննա Ստեփանյանին Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-75-Ո-174 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Մարիաննա Ստեփանյանին նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Գառնիկ Ստեփանյանը: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-75-Ո-175 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Գառնիկ Ստեփանյանին նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.