Հավաքականի մարզչական շտաբը հայտնի է․ ովքեր են օգնելու Խաշմանյանին

ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի վերջին՝ Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին պատրաստվելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին սկսել է նախապատրաստությունը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

Արդեն հայտնի է նաև Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբը Հայաստանի ազգային հավաքականում: Գլխավոր մարզչին կօգնեն Արա Նիգոյանը, Աշոտ Գրիգորյանը և Երվանդ Սուքիասյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և տեսավերլուծաբան Ղազար Հակոբջանյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

armsport.am

 
 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.