ԱԻՆ-ում քննարկվել են կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր

Արտակարգ իրավիճակների  նախարար Ֆելիքս Ցոլակյանը նոյեմբերի 11-ին ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկայում սպասվող  կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոփոխությունների արդյունքում նախատեսվում է միավորել կրկնվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաև ձևավորել «մեկ պատուհան» համակարգ, որը նվազագույնի կհասցնի քաղաքացի-ԱԻՆ աշխատակից շփումը:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է հնգօրյա ժամկետում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, որի ամփոփումից հետո կառուցվածքային փոփոխությունների նախագիծը կներկայացվի կառավարության աշխատակազմ: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.