Ռուսաստանը չի հրաժարվի միջուկային զենքից. Լավրով

Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանը կողմ է միջուկային զենքից զերծ աշխարհին, սակայն ոչ այնպիսի միակողմանի ձևով, ինչպիսին ենթադրում է առաջարկվող համաձայնագիրը, հայտնում է Tert.am-ը:

Սերգեյ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը իր համաձայնությունը կտա միայն այն դեպքում, եթե զինաթափումը համընդհանուր լինի, իսկ անվտանգությունը՝ երաշխավորված:

Միջուկային զենքն արգելող համաձայնագիրն ընդունվել է 2017 թվականին և ուժի մեջ կմտնի 50 երկրների ստորագրություններն ստանալուց հետո միայն: Համաձայնագիրն արգելում է ստեղծել, արտադրել և գործարկել ցանկացած տեսակի միջուկային զենք:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.