Փաշինյանի հետ փակ հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ-Արցախ հարաբերություններն ու Վիտալի Բալասանյանի թեման . «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպումից:

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ չի շրջանցվել նաեւ արցախյան հակամարտության հարցը, եւ պատգամավորները հետաքրքրվել են նաեւ Հայաստան-Արցախ հարաբերություններով, սահմանային իրավիճակով:

Պատգամավորների մտահոգությունը կապված է եղել նմաեւ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հետ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետը շտապել է հանգստացնել իմքայլականներին՝ ասելով, թե անհանգստանալու ոչ մի բան չկա, Հայաստանի եւ Արցախի միջեւ լարվածություն չկա, եւ սահմանում եւս հանգիստ իրավիճակ է:

Իսկ, ահա անդրադառնալով Արցախում սպասվող նախագահական ընտրություններին՝ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք ոչ մի կերպ չեն խառնվելու, եւ որոշողը լինելու է միայն Արցախի ժողովուրդը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 07.11.19թ. համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.