Ուսանողներն անժամկետ նստացույց են անում նախարարության շենքի առջև․ լուսանկարներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում, հավաքվածները պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ակցիային քիչ առաջ միացան նաեւ ուսանողներ, եւ բոլոր մասնակիցները շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարություն։ 

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ քննարկման է ենթակա միայն մեկ օրակարգ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ուսանողները հայտարարեցին, որ անժամկետ նստացույց են անում նախարարության շենքի առջև։

a1plus.am/

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.