Իջևանի ոստիկանները փայտածուխի արտադրամասում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, այցելել են Սևքար գյուղի վարչական տարածքում գտնվող փայտածուխի արտադրամաս, որտեղ հայտնաբերել են մոտ 8 խորանարդ մետր փայտանյութ, ինչպես և 6 հատ փայտածուծ պատրաստելու տարրա, որոնց մեջ առկա էր մոտ 50 պարկի փայտածուխ։ Արտադրամասի տերը, որը Սևքար գյուղի 69-ամյա բնակիչ է, հայտնաբերվածի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Փասյտածուխի արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.