Արոնյանը հաջող է մեկնարկել Բուխարեստի մրցաշարում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել Grand Chess Tour-ի Բուխարեստի մրցաշարում:

Արագ շախմատի երեք տուրերից մեկում Արոնյանը հաղթեց` պարտության մատնելով Ֆաբիանու Կարուանանյին, իսկ երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ հայ գրոսմայստերը 6 հնարավորից ունի 4 միավոր և լրացուցիչ միավորներով մրցաշարային աղյուսակում երկրորդն է:

 Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում են Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը: Արագ շախմատի մրցաշարն ունի 9 մրցափուլ: Յուրաքանչյուր օր գրոսմայստերը կանցկացնեն երեք պարտիա: Իսկ կայծակնային շախմատի մրցաշարը բաղկացած է 18 մրցափուլից: Այն կեզրափակվի նոյեմբերի 10-ին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.