Արմեն Գրիգորյանի Հարսանիքը կկայանա Շուշիում. Բակո Սահակյանը ներկա չի լինի. ովքեր են հրավիրված. «Հրապարակ»

Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այս շաբաթ օրը կայանալու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հրավիրված է ոչ միայն Հայաստանի քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլեւ՝ արցախյանը․ արտգործնախարարը, պաշտոնակից Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Ղուլյանը, Բակո Սահակյանը։

Արցախից  մեզ փոխանցեցին, որ նախագահը ներկա չի լինի հարսանիքին․ «Պլանավորած հանդիպում ունի, բացակայում է երկրից»։ Պսակադրությունը տեղի է ունենալու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Հարսնացուն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 07.11.19թ. համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.