Արծվիկ Մինասյանը կանչվել է քննչական մարմին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին գտնվում է քննչական մարմնում։

«Փաստինֆո»-ն փորձում է պաշտոնական մեկնաբանություն ստանալ։

Մեր հարցին ի պատասխան՝ ՀՔԾ-ից խոստացան ճշտել տեղեկությունը։

Ուշագրավ է, որ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սպառնացել էր, թե նախօերին ՀՅԴ-ականների կողմից ԿԳՄՍ նախարարության շենք բերված արկղը պատրաստվում է լցնել «տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին, և հետ ուղարկել իրենց» ։

ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ նախ կառավարության ապա ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ բողոքի ակցիաներ են սկսվել, ապա անժամկետ նստացույց է հայտարարվել՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։ «Ես առիթ ունեցել եմ երեկ արձագանքելու։ Նախ` ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորվում է դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Դաշնակցությունը հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր և հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից և փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են դաշնակցությունը»,-ի պատասխան հայտարարել է Արայիկ Հարությունյանը։

 

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.