Զիդան. Մբապեն չի թաքցրել, որ երազում է խաղալ «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապեի՝ Արքայական ակումբ հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները:

«Ոչինչ ասել չեմ կարող: Իր ապագայի վերաբերյալ որոշում կարող է ընդունել միայն Մբապեն: Այժմ նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, իսկ մենք պետք է սպասենք և տեսնենք՝ արդյոք ապագայում որևէ բան կփոխվի:

Մբապեն երբեք չի թաքցրել, որ երազում է խաղալ «Ռեալում»: Այդ մասին նա բազմիցս հայտարարել է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:

 

Ավելի վաղ իսպանական մարզական պարբերականները հաղորդել էին, որ «Ռեալը» պատրաստ է 300 միլիոն եվրո վճարել 20-ամյա Մբապեի տեղափոխության դիմաց:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.