Անհիմն թիրախավորել են ինձ, իմ գործընկերներին, երբեմն նաև իմ ընտանիքի անդամներին

Ինչ լավ է, հանրապետական «տասովշիկ» դասը և նրանց դաշնակից դաշնակցականները նոստալգիկ հիշողոթյունների արդյունքում կրկին միավորվում են: Իրենք իրենց հարց տալիս, իրենք պատասխանում: Հիմա իմ հերքումից էլ հետո մի ուրիշ խայտառակություն են անում, հարցեր են տալիս մի ժամանակահատվածի համար, երբ իրենց ընկեր Լևոնը եղել է նախարար: Դաշնակցականներ, գնացե՛ք մի հատ հարցրեք, թե ինչու է այդպես ստացվել: Բայց նույնիսկ, եթե հարցնեք, բան չի կարողանա ասել, որովհետև նրան ոնց ասել են, այնպես էլ արել է: Առանց ընկեր Լևոնին հարցնելու բյուջե էին կտրում, առանց նրան հարցնելու իր իսկ նախարարությունում երրորդ փոխնախարարի հաստիք էին բացում, որ վերահսկեին:

Ժողովուրդ ջան, Ձեզ հարց տվեք` ինչու է սրանց համախմբումը տեղի ունենում: Անհիմն թիրախավորել են ինձ, իմ գործընկերներին, երբեմն նաև իմ ընտանիքի անդամներին: Ու պատճառն այն է, որ քանդվում են «մաֆիոզ» ենթակառուցվածքները, վերահսկողությունը գնալով զրոյանում է համակարգերում:

Ի դեպ, բողոքում եք նախարարության աշխատանքից, ահագին դաշնակ վարչության պետ ունեք, էսօր, երբ արկղերը բերել էիք, հետներդ տանեիք: Բայց ի տարբերություն Ձեզ, երբ ուր մտնում էիք, ոհմակային սկզբունքով «չիստկա» էիք անում, ես, որպես պետականություն հարգող մարդ, ինստիտուտը չքանդեցի` հանելով բոլոր ձեր կուսկցականներին:

Մի խոսքով, ժողովուրդ ջան, հեղափոխությունն անշրջելի է: Չվախենաք աղմուկից, բոլոր խոշոր բարեփոխումներն էլ բարդ են գնում: Այս օրերին հետևեք հարցազրույցներին, պարզաբանումներին: Ոչ այս կազմի, այլ ազնիվ ժողովրդի հետ պատրաստ ենք անընդհատ քննարկել և բացատրել մեր դիրքորոշումը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.