Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 ներկայացուցիչ

Հարավկորեական Չհոնջու քաղաքում նոյեմբերի 8-10-ը կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 ներկայացուցիչ:

ՀԱՕԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 8-ին մարզական սամբոյի մրցաշարում հանդես կգան Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68կգ) և Գրիգոր Սահակյանը (90կգ), իսկ Մավրիկ Նասիբյանը (74կգ) մեդալի համար կպայքարի մարտական սամբոյում:

Նոյեմբերի 9-ին պայքարի մեջ կմտնի կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 52կգ քաշային Սոսե Բալասանյանը, իսկ մարզական սամբոյի մրցաշարին կմասնակցեն Գրիգոր Մխիթարյանը (57կգ), Արսեն Ղազարյանը (74կգ) ու Էդիկ Պետրոսյանը (100կգ):

Նոյեմբերի 10-ի Մաքսիմ Մանուկյանը (62կգ) և Դավիթ Գրիգորյանը (82կգ) հանդես կգան մարզական սամբոյի մրցաշարում, իսկ Ջոն Բալայանը (52կգ)՝ մարտական սամբոյում:

Մրցավայր կմեկնեն նաև հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանն ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

ԱԱ-ի ոսկե մեդալակիրը կստանա 3000 դոլար պարգևավճար, արծաթե մեդալակիրը՝ 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1500:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.