Մենք չենք արգելում ծխելը, ընդամենը սահմանափակում ենք դրա օգտագործումը որոշ տեղերում․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հակածխախոտային օրենքի նախագծին։

Եթե խորհրդարանը մերժի օրենքի նախագիծը, ո՞րն է լինելու հաջորդ քայլը հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ չի ուզում նման ենթադրություններ անել, որովհետև կարծում է, որ խորհրդարանը ողջամիտ և ՀՀ քաղաքացիների առողջության մասին մտածող է, այնպես որ այդ սցենարը չեն քննարկել։

Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ ոչ մի հասարակական ընդվզում չի լինելու, դրանց մասին քննարկումները հերթական օդում կախված ռիսկերից են․

«Մենք չենք արգելում ծխելը, մենք ընդամենը սահմանափակում ենք դրա օգտագործումը որոշ տեղերում»։

Արսեն Թորոսյանը նշեց, որ նախատեսվում են նաեւ այլ սահմանափակումներ։

«Ինչպես գիտեք, գովազդը արգելված է, բայց ծխախոտային ընկերությունները, օգտագործելով օրենքի որոշ բացեր, ամեն դեպքում գովազդում են իրենց արտադրանքը։ Մենք փակում ենք այդ բացերը։ Նաև վաճառքի սահմանափակումների մասով են որոշ փոփոխություններ նախատեսվում, որոնք էլի կան, մենք պարզապես մի շատ էական մակարդակի ենք բարձրացնում հակածխախոտային քաղաքականությունը մեր երկրում, որը սկսվել է 2004 թվականից»։

Նախարարն ասաց, որ  այս նախագծին կա քաղաքական աջակցություն հնարավոր ամենաբարձր մակարդակով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.