Հայաստանի ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում

Հայ ծանրորդները մասնակցել են Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացված Alexander cup 2019 վարկանիշային մրցաշարին, որը նվիրված է եղել օլիմպիական կրկնակի չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, Անդրանիկ Կարապետյանը (81 կգ քաշային կարգ) երկամարտում գրանցել է 343 կգ (161+182) արդյունք և զբաղեցրել 3-րդ տեղը:

Գերծանր քաշային կարգում Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը, իսկ Գոռ Մինասյանը դարձել արծաթե մեդալակիր՝ 410 կգ (190+220):

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը (59 կգ) երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով նվաճել է արծաթե մեդալ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.