Արա Բաբլոյանը չի բացառում՝ ՄԻԱՎ վարակակիր երեխան իրենց կենտրոնում վարակված լինի. «Պետք է հետազոտեն ու հասկանան՝ որտեղից է».aravot.am

Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:

«Մեր կենտրոնում հայտնաբերվել է, մնացածը հետազոտում են՝ որտեղից է երեխան վարակը վերցրել: Երեխան բազմիցս հետազոտվել է ու վարակը չի հայտնաբերվել, որովհետեւ չեն կարողացել հայտնաբերել: Մենք հետազոտել ենք ամենաարդիական մեթոդներով ու հայտնաբերել ենք: Ինքը մեզ մոտ եկել է որպես իմունային անբավարարությամբ հիվանդ, ծանր վիճակում»,- Aravot.am-ին ասել է Արա Բաբլոյանը:

Հարցին, թե բացառո՞ւմ Է, որ իր կենտրոնում վարակված լինի,  Բաբլոյանը պատասխանել է. «Ոչ մի բան չեմ կարող բացառել, որովհետեւ պետք է հետազոտեն ու հասկանան՝ որտեղից է, ո՞նց կարող եմ ես միայնակ որոշում ընդունել»: Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.