ՀՔԾ-ն հանել է Արսեն Բաբայանի` մերձավոր ազգականների մասով տեսակցության արգելքը

Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի`  մերձավոր ազգականների մասով տեսակցության արգելքը հանել է և թույլատրվել է կնոջ ուղեկցությամբ երեխաների տեսակցությունը: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացմանն օժանդակելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.