Ոստիկանները բացահայտեցին հնչեղություն ստացած գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 21-ի ժամը 14-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 11․30-ն ընկած ժամանակահատվածում կոտրել էին «Սիրահարների այգու» հարևանությամբ կայանված ԱԺ պատգամավորներից մեկի «Մինի կուպերի» ապակին և սրահից գողացել դրամապանակը։

Համացանցում հնչեղություն ստացած այս դեպքը բացահայտելու ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Նույն վարչության քրեական հետախուզության բաժնի ու ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 29-ին, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին երկու տղամարդու։

Բերման ենթարկվածներից 30-ամյա տղամարդը խոստովանեց կատարածը։ Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծխախոտի գլանակի մեջ լցված դեղնականաչավուն թմրանյութի նմանվող զանգված, ինչպես և այն առարկաները, որոնցով կոտրել է մեքենաների ապակիները։
Պարզվեց, որ բացի նշված գողությունից բերման ենթարկվածը «Սիրահարների այգու» հարևանությամբ օգոստոս, հոկտեմբեր ամիսներին, նույն եղանակով, կատարել էր մի շարք այլ գողություններ ևս՝ հափշտակելով պայուսակներ, դրամապանակներ, փող ու փաստաթղթեր։ Այդ դեպքերի առթիվ արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր։ Իսկ հոկտեմբերի 21-ին կատարած գողության առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.