Նոր ծխախոտային արտադրատեսակները նույնքան վտանգավոր են, որքան սովորական ծխախոտը

ՀՀ առոջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Միջազգային գիտական կենտրոնների հետազոտական աշխատանքների արդյունքները փաստում են, որ նոր ծխախոտային արտադրատեսակները՝ այդ թվում էլեկտրոնային ծխախոտը, նույնքան վնասակար են առողջության համար, ինչքան սովորական ծխախոտը։ 

Մի քանի ամսում ԱՄՆ-ում թոքերի վնասման 1500 դեպք է գրանցվել, իսկ դեռ քանի հազարավոր այդ արտադրատեսակների օգտագործողներ չեն դիմել բժշկի և չեն գրանցվել։ Բժշկագիտական աշխարհը ներկայումս փորձում է հայտնագործել թոքերի վնասման արդյունքում առաջացած հիվանդությունները։ Ինչպես նշում են մասնագետները՝ ոչ ոք չգիտի, թե ինչ են պարունակում այդ ծխախոտի արտադրատեսակները։

 
 

Միևնույն ժամանակ ծխախոտային արդյունաբերությունը շարունակում է գովազդի և տարբեր հովանավորչական հնարքների միջոցով նոր զոհերի գցել իրենց տասնյակ տարիների ցանցը։

 

Ցավոք, շատ հայտնի գործիչներ, արվեստի և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, նաիվ լինելով և հավատալով այդ արդյունաբերությանը, աջակցում են նրանց այդ գործընթացներում։

 

Կոչ եմ անում բոլորին, ծխախոտային արդյունաբերությանը աջակցելուց առաջ, մտածել, թե քանի հոգի կդառնա ծխախոտի զոհ իրենց իսկ ձեռքերով»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.