«Շշի Մելոյի» եղբորը նորից կալանավորել

ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբայր Ռոբերտ Մանուկյանը կրկին կալանավորվել է։ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը և Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարել։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 2–ին որոշում էր կայացրել բավարարել Ռոբերտ Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանի միջնորդությունը։

Օգոստոսի 6-ին Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.