Դատարանը կդիմի քաղաքացիական հիվանդանոց, որ Մանվել Գրիգորյանը հաջորդ նիստերին մասնակցի

Դատարանը կդիմի քաղաքացիական հիվանդանոց, որ հաջորդ նիստին ապահովվի ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ներկայությունը նիստերին։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 29-ին, դատական նիստին հայտարարեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

«Դատարանը գրությամբ կդիմի այն քաղաքացիական հիվանդանոց, որտեղ գտնվում է Մանվել Գրիգորյանը, և տեղեկացնել, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը չի խոչընդոտում դատական նիստերին մասնակցելու համար, նրա տեղաշարժը կարելի է  ապահովել կողմնակի անձանց և օժանդակ սարքերի կիրառմամբ և նիստերին ըստ անհրաժեշտության ապահովել բժշկի հսկողությունը։ Հաջորդ նիստին պետք է ապահովվի  ամբաստանյալի ներկայաությունը նիստերին»,-նշեց նա։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ուսումնասիրելու համար ստեղծված բժշկական փորձաքննության արդյունքներն այսօր ներկայացվեցին, ըստ որի նրա առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.