ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին

Հոկտեմբերի 27-ին, ժամը 21:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի (վարորդ` Վիկտորիա Խ., ծնված 1990 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 700 մ սահելով հայտնվել մոտակա ձորակում:

Փրկարարները Վիկտորիա Խ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.