Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրշեջները մի քանի ժամ պայքարում են անտառում առաջացած կրակի դեմ. նրանցից մեկը այրվածքներից մահացել է, վիրավորին սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխում են Երևան

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ- փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին՝ 28-ամյա Էդգար Գրիգորյանին, այս պահին տեղափոխում են Վանաձորի հիվանդանոց:

Դեպքի վայր է ժամանել անձամբ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նաև կապ է հաստատել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և Երևանից սանավիացիայի ուղղաթիռը գալիս է Վանաձոր, որպեսզի վիրավոր հրշեջ-փրկարարին տեղափոխեն Երևան:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.