Գյումրիում 55-ամյա տղամարդուն դանակահարողը 40-ամյա կին է եղել, դեպքի պահին եղել է հարբած (տեսանյութ)

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:30-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել հիվանդանոցից: Հայտնել են, որ որովայնի կտրած-ծակած արյունահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել Գերցենի փողոցի մի տնակում բնակվող 55-ամյա տղամարդ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, թե տղամարդն ի վիճակի չէ բացատրություն տալու: Քրեական հետախույզների ձեռնարկած անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումները արդյունք են տվելկես ժամից էլ շուտ: Մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով Նժդեհի փողոցից բերման է ենթարկվել մշտական բնակության վայր չունեցող 40-ամյա մի կին:

 

Նա խոստովանել է, որ տղամարդու տնակում ծագած վիճաբանության ժամանակ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքն է խոհանոցային դանակով խփել նրան:

Ստուգվել է կնոջ խմածության աստիճանը՝ նա ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել։ Կասկածվողը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն, որտեղ ձերբակալվել է:

Դեպքի հաջորդ օրը՝ լուսադեմին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ գիտակցության չգալով տղամարդը մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.