Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների առաջնության աղջիկների 81 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող Լիանա Գյուրջյանը:

Մեր 17-ամյա մարզուհին պոկում վարժությունում բարձրացրել է 95 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 120 կգ-ը: Երկամարտի 215 կգ արդյունքով Լիանա Գյուրջյանը զբաղեցրել է 1-ին տեղը և նվաճել ոսկե մեդալ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.