Հովհաննես Քոչարյանը դիմում է գրել, որի հիման վրա որոշում է կայացվել. Վարչապետի խոսնակ

Նա հայտարարությունից հետո գրել է դիմում, խնդրել է իրեն ազատել աշխատանքից, ինչը և արվել է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի աշխատանքից ազատմանը։

Դիտարմանը արդյոք աշխատանքից հեռացման պատճառը եղել է նրա այն հայտարարությունը, որ դեմ է՝ ոստիկանական համակարգը գլխավորի քաղաքացիական անձ, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ես չեմ ճշտել։ Պարզապես նա գրել է դիմում, որի հիման վրա որոշումը կայացվել է։ Այդ հայտարարությանը հաջորդել է իր դիմումը»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը։

«Փաստինֆո»-ն հայտնել է, որ երեկ պաշտոնից ազատվել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, ով այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի մայիսի 18-ին՝ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանի ներկայացմամբ։

Նախքան պաշտոնից ազատվելը նա հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն։

«Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- նշել էր Քոչարյանը:

Նրա խոսքով՝ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում:

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.