Զարուհի Բաթոյանը մարտից սկսած՝ ստացել է 1.5 մլն դրամ աշխատավարձ

Մինչ կմեկնարկեր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անդրադարձլ է վարչապետի գաղտնի հանձնարարականին, ըստ որի՝ բարձրացել է նախարարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարների աշխատավարձը:

«Ես աշխատանքի եմ անցել այն աշխատավարձով, որով նախկինում աշխատել եմ թե՛ որպես փոխնախարար, թե՛ որպես նախարար: Այսինքն՝ այս մասով որևէ խնդիր կամ ակնկալիք չեմ ունեցել, բայց դա եղել է ուղղակի հանձնարարական»,- ասել է Զարուհի Բաթոյանը։

Նախարարը չցանկացավ նշել, թե ինչո՞ւ է այդ հանձնարարականը գաղտնի տրվել՝ պատճառաբանելով, որ հարցի հասցեատերը ինքը չէ։

Զարուհի Բաթոյանը նաև նշեց, որ մարտից սկսած՝ ստացել է 1.5 մլն դրամ աշխատավարձ:

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.